Թաքսիմում հայտնաբերվել են հայկական տապանաքարեր

Թաքսիմ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը հաստատել է, որ Ստամբւոլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում շինարարական աշխատանքների ժամանակ հայկական գերեզմաններ են հայտնաբերվել:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարն այս հայտարարությունն արել է խորհրդարանի պատգամավոր, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Սեզիգն Թանըքուլուի հարցմանն ի պատասխան:

Չելքիը նշել է, որ հայկական տապանաքարերը հայտնաբերվել են Թաքսիմում ջրագծերի վերանորոգման ժամանակ: Մասնավորապես, հողի տակ հայտնաբերվել է 16 հայկական գերեզման և 19-րդ դարի շինությունների մնացորդներ:

Գտածոներով զբաղվում է Ստամբուլի հնագիտական թանգարանների վարչությունը:

Այս մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Նշենք, որ Թաքսիմին կից Գեզի զբոսայգու և հարևան մի քանի շինությունների տարածքը երկար դարեր եղել է հայկական գերեզմանատուն, որը ոչնչացվել է 1930-ականներին:

 allTurkey.am

Մեկնաբանություններ