Թաքսիմում նորից լարված իրավիճակ է եղել

Շաբաթ օրը Թաքսիմ հրապարակում կրկին բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև, տեղեկացնում են թուրքական աղբյուրները:

Մեծ թվով մարդիկ փորձել են ցույց անցկացնել Թաքսիմ հրապարակում և Գեզի զբոսայգում, սակայն ոստիկանական ուժերը թույլ չեն տվել նրանց մտնել տարածք:

Այս ընթացքում կողմերի միջև բախումներ են եղել. ոստիկանները կրկին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել:

Ցուցարարները մի քանի փորձ են կատարել մտնել հրապարակ, սակայն ոստիկաններն արգելք են հանդիսացել:

Նշենք, որ օրերս թուրքական դատարանն արգելել էր Գեզիում և Թաքսիմում կառուցապատում իրականացնել:

allTurkey.am

Մեկնաբանություններ