Գեզի զբոսայգին այսօրվանից բաց կլինի քաղաքացիների համար

Գեզի այգու կենտրոնը

Այսօր՝ հուլիսի 8-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգին կբացվի քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Ավնի Մութլուն։

Ներկայում զբոսայգում վերջին պատրաստություններն են ընթանում, որից հետո այն կբացվի Ստամբուլի բնակիչների և հյուրերի համար։

Ամեն դեպքում, զբոսայգու մոտակայքում դեռ ոստիկանական ուժեր են հերթապահում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մեկ ամսից ավել ընթացող հակակառավարական ցույցերը, որոնք վերջին շրջանում կորցրել են նախկին թափը, սկիզբ առան հենց Գեզի զբոսայգոu բնապահպանական ակցիայից։

allTurkey.am

Մեկնաբանություններ