Գեզիի ցույցերի ժամանակ 50 մարդ է ձերբակալվել

Ստամբուլի Գեզի թաղամասում նախօրեին գրանցված բախումների ժամանակ հիսունից ավել մարդ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի երեկոյան ցուցարարների խումբը փորձել է մտնել Գեզի զբոսայգի, որը 20 օրից ավել փակ մնալուց հետո բացվել էր քաղաքացիների համար։ Ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին մտնել այգի, ինչի ժամանակ էլ կողմերի միջև ընդհարումներ են սկսվել։

Ընդհարումների ժամանակ ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել։

Որոշ ժամանակով այգին փակվել է, սակայն ուշ երեկոյան այն նորից բացել են այցելուների համար։

allTurkey.am

Մեկնաբանություններ