Թուրքիայում ցույցերի մասնակիցների ձերբակալությունները շարունակվում են

Գեզի. գլխավոր բարիկադի մոտ

Թուրքիայի ամբողջ տարածքով շարունակվում է Գեզի զբոսայգուց սկիզբ առած հակակառավարական ցույցերին մասնակցած քաղաքացիների զանգվածային ձերբակալությունները։

Այս անգամ ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել Մերսին քաղաքում՝ բերման ենթարկելով տասից ավել քաղաքացու, ովքեր մասնակցություն են ունեցել բողոքի ակցիաներին։

Ձերբակալություններից բացի, իրավապահները նաև խուզարկություն են իրականացնել միանգամից մի քանի հասցեում։

Գործողությունն իրականացվել է այսօր վաղ առավոտյան, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշենք, որ Ստամբուլում, Անկարայում և թուրքական մի շարք այլ քաղաքներում մի քանի օր է, ինչ զանգվածաբար ձերբակալում են հակակառավարական ցույցերին մասնակցած անձանց։

allTurkey.am

Մեկնաբանություններ