Գեզի զբոսայգում մահացած ցուցարարների տապանաքարերը հեռացվել են

Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում ցուցարարների խումբը տապանաքարեր է դրել, որոնց վրա գրված են հակակառավարական ելույթների ժամանակ մահացած քաղաքացիների անունները։

Ընդհանուր առմամբ, այգում՝ խոտածածկ տարածքի վրա, տեղադրվել է հինգ շիրմաքար, որոնց վրա գրված է եղել բախումների հետևանքով մահացած քաղաքացիների և ոստիկանի անունները։ Յուրաքանչյուր անունից հետո գրված է եղել մահվան օրն, ապա նաև «անմահ» բառը։

Ավելի ուշ թուրք իրավապահները հեռացրել են տապանաքարերը, սակայն լրագրողները հասցրել են լուսանկարել դրանք։

Նշենք, որ Թուրքիայում մեկ ամսից ավել շարունակված բախումների հետևանքով մահացել էր 4 ցուցարար և 1 ոստիկան։

 allTurkey.am

Մեկնաբանություններ