Թուրքական դատարանը թույլատրեց Գեզիում շինարարություն իրականացնել

Գեզի այգու կենտրոնը

Ստամբուլի շրջանային վարչական դատարանը թույլատրել է ծառահատում իրականացնել քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի զբոսայգում՝ այնտեղ կառուցապատում իրականացնելու նպատակով։

Ինչպես հայտնում է «Հյուրիյեթը», դատարանը բավարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայցը և թույլատրել Գեզի զբոսայգում շինարարություն իրականացնել։

Այսպիսով, չեղյալ է հայտարարվել ստամբուլյան դատարանի՝ ավելի վաղ կայացված որոշումը, որով արգելվում էր Թաքսիմի տարածքում որևէ կառուցապատում իրականացնել։

Նշենք, որ մայիսի 27-ին Գեզիում ծառահատման փորձերից հետո Թուրքիայի ողջ տարածքում զանգվածային հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնք թեև վերջին շրջանում թուլացել ես, սակայն ամբողջովին չեն մարել։

allTurkey.am

Մեկնաբանություններ