Վանում քրդերի և ոստիկանների միջև բախումներ են եղել

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում օգոստոսի 3-ի երեկոյան անհանգիստ է եղել: Մի խումբ քրդեր փորձել են քաղաքի կենտրոնական փողոցներով բողոքի երթ անցկացնել` կապված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առողջական խնդիրների հետ:

Ոստիկանական ուժերը թույլ չեն տվել իրականացնել երթը և ցուցարարներին ցրել են մահակներով, ռետինե փամփուշտներով ու արցունքաբեր գազով:

Ոստիկանների և շուրջ 1000 հոգանոց խմբի միջև բախումներ են եղել, որի ժամանակ մեկ տասնյակից ավել ցուցարար և 3 ոստիկան է վիրավորվել:

Բախումները շարունակվել են մի քանի ժամ, ապա խումբը լքել է փողոցները, տեղեկացնում է CNNTurk-ը:

allTurkey.am

Մեկնաբանություններ