Աբդուլլահ Օջալանի եղբորը Թուրքիայում ձերբակալել են

Թուրքիայում ձերբակալել և որոշ ժամանակ անց բաց են թողել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եղբորը` Մեհմեթ Օջալանին:

Աբդուլլահ Օջալանին եղբորը ոստիկանատանը հարցաքննել են, ապա ազատ արձակել: Թուրքական մամուլը նշում է, որ ձերբակալությունը կապված է եղել հին մի գործի հետ, սակայն չեն մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը:

Նշվում է նաև, որ Մեհմեթ Օջալանին ձերբակալել են Ուրֆայում, որտեղ նա մեկնել էր` թուրք-սիրիական սահմանին երթի մասնակցելու, որով Թուրքիայի քրդերն աջակցություն են հայտնում Սիրիայի տարածքում բնակվող իրենց հայրենակիցներին:

Նշենք, որ վերջին շրջանում Սիրիայի քրդերի ուժերի (PYD) և Սիրիայի ապստամբերի, մասնավորապես, «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման միջև մարտեր են ընթանում թուրք-սիրիական սահմանի մոտակայքում:

allTurkey.am

Մեկնաբանություններ