Օջալանի կալանավայրը կարող է փոխվել

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանավայրը կարող է փոխվել, տեղեկացնում է CNNTurk-ը։

Օջալանը ներկայում ցմահ ազատազրկում է կրում Թուրքիայի Իմրալը կղզում գտնվող բանտում, որտեղ ստեղծված պայմանները, նրա փաստաբանների հավաստմամբ, անբավարար են և բացասական ազդում են քուրդ առաջնորդի առողջության վրա։

Օջալանի հետ հերթական հանդիպումից հետո Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իրենք ամեն կերպ փորձելու են հասնել նրան, որ Օջալանի կալանքի վայրը փոխվի և նրա համար ավելի լավ պայմաններ ստեղծվեն։

Նշենք, որ ներկայում ընթանում է այսպես կոչված «թուրք-քրդական հաշտեցման գործընթացը», որի շրջանակներում PKK-ն հրադադար է հաստատել և ներկայում հեռանում է Թուրքիայի տարածքից։

allTurkey.am

Մեկնաբանություններ