Թուրքական ուսումնական ինքնաթիռն առաջին թռիչքը կատարեց

Թուրքական TAI ընկերություն «Հյուրքուշ»  թեթև ուսումնական ինքնաթիռն իր առաջին թռիչքն է կատարել։

Թռիչքն իրականացվել է Անկարայի մոտակայքում գտնվող Աքընջըլար ռազմաբազայում օգոստոսի 29-ին։ Թռիչքը տևել է 33 րոպե, իսկ ինքնաթիռը բարձրացել է 2900 մ բարձրություն։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյն

ս» ռազմական հանդեսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական ինքնաթիռը թռիչնքեր կատարելու արտոնագիր է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի պատասխանատուների կողմից։

Սպասվում էր, որ հիմնական թռիչքային փորձարկումները «Հյուրքուշը» սկսելու է միայն հաջորդ տարի, սակայն «Ջեյնսի» տեղեկություններով՝ այն արդեն կատարել է առաջին թռիչքը։

TAI-ը ստեղծել է «Հյուրքուշի» չորս նախատիպ, որոնք էլ փորձարկումներ են անցնում։

«Հյուրքուշը» նախատեսված է 35 տարվա ծառայության համար: Նրա շարժիչի հզորությունը կազմում է շուրջ 1600 ձիաուժ: Այն կարող է զարգացնել մինչև 574 կմ/ժ արագություն և թռիչքներ իրականացնել 10,6 հազար մետր բարձրության վրա:

Նախատեսվում է ստեղծել «Հուրքուշի» չորս տեսակ՝

– «Հյուրքուշ Ա»` քաղաքացիական ավիացիայի կարիքների համար,

– «Հյուրքուշ Բ՝ ռազմաօդային ուժերի համար (մասնավորապես հարմարեցված F-16 և F-35 կործանիչների օդաչուների ուսուցման համար),

– «Հյուրքուշ Գ»` ուսումնա-մարտական նշանակության,

– «Հյուրքուշ Դ»` ծովափնյա անվտանգության ուժերի համար:

Թուրքիայում սեփական ուսումնական ինքնաթիռ ստեղծելու ծրագրերի իրականացումը սկսվել է դեռևս 2006 թվականին, փոխանցում է Razm.info-ն։

allTurkey.am

Մեկնաբանություններ