Թուրքիայում աստիճանները գույնզգույն ներկելն ու այն այլ գույնով ծածկելը մեծ աղմուկ է բարձրացրել

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Ստամբուլի կենտրոնական թաղամասում աստիճաններից մեկը նույնասեռականների խորհրդանիշը համարվող գույներով ներկելը, ապա նաև մոխրագույնի փոխելը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյօղլու շրջանի Ջիհանգիր շրջանում նույնասեռականները ծիածանի գույներով են ներկել աստիճանները, ինչը դժգոհությամբ է ընդունվել հասարակության մի հատվածի կողմից։

Ավելի ուշ 64-ամյա ստամբուլցի տղամարդը մոխրագույն ներկով ներկել է աստիճանները ու ծածկել վառ գույները։

allTurkey.am

Մեկնաբանություններ