«Ֆեներբահչեին» Եվրոպա լիգայում փոխարինելու է «Ապոելը»

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրոպա լիգայում թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբին փոխարինել կիպրոսյան «Ապոելով»։

Ստամբուլի «Ֆեներբահչեն» զրկվել է եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից՝  կապված Թուրքիայում հայտնի պայմանավորված խաղերի գործի հետ։

ՈւԵՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել ՝«Ֆեներբահչեի» փոխարեն վիճակահանության միջոցով ընտրելով «Ապոելին»։

Թուրքիայում այս քայլը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ թուրքական ակումբի փոխարեն եվրագավաթներում խաղալու է Կիպրոսը ներկայացնող թիմը, որի հյուսիսային շրջանները բռնազավթված են Թուրքիայի զինված ուժերի կողմից։

allTurkey.am

Մեկնաբանություններ