Թուրքիայում տոնում են զինված ուժերի օրը

Թուրքիայում առաջին անգամօգոստոսի 30-ի ընդունելությունն անցկացվում է Անկարայում գտնվող նախագահի նստավայրում՝ Չանքայայում։

Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշում են հաղթանակի տոնն ու երկրի զինված ուժերի տոնը։

Անկարայում հանդիսավոր միջոցառումները սկսվել են Աթաթուրքի դամբարանից, իսկ հիմնական ընդունելությունը նախատեսվում է անցկացնել նախագահական նստավայրում։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավիրած ընդունելությանը մասնակցելու են Թուրքիայի վարչապետը, նախարարները, զինված ուժերի հրամանատարությունը, իրավապահ կառույցների ղեկավարներն ու այլ պաշտոնյաներ։

Սպասվում է, որ ընդունելությանը կմասնակցի 1600 հոգի։ Ընդունելությանը չեն մասնակցելու ընդդիմադիր գործիչները։

allTurkey.am

Մեկնաբանություններ