Թուրքիան պատրաստվում է քիմիական հարձակումից պաշտպանության

Անկարայում գտնվող ճգնաժամային կենտրոնը հայտարարել է, որ Թուրքիայում պատրաստվում են Սիրիայից հնարավոր քիմիական հարձակմանը, փոխանցում է AFP-ն։

Նշվում է, որ թուրք-սիրիական սահմանի մի շարք հատվածներում ապաստարաններ են կառուցվել, ինչպես նաև հակագազեր են բաժանվում տեղի բնակիչներին։

Միևնույն ժամանակ կուտակում են պարեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Սահման են տեղափոխվել նաև հարյուրից ավելի քիմիական զենքի մասնագետներ։

Նշենք, որ Թուրքիան հավանություն է տալիս Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրությանը։ Պաշտոնական Անկարան Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից աջակցում է Բաշար Ասադի հակառակորդներին։

allTurkey.am

Մեկնաբանություններ