Թուրքիայի հարավ-արևելյան ավիաբազաներում մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացվել է

Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ավիաբազաներում բարձրացվել է պատրաստվածության աստիճանը, փոխանցում է թուրքական «Դողան» գործակալությունը։

Մասնավորապես, Դիարբեքիրում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարության 8-րդ ռեակտիվ ինքնաթիռների ռազմաբազայում հայտարարվել է «երկրորդ աստիճանի վտանգի պատրաստություն»։

Նշենք, որ Դիարբեքիրի այս ավիաբազայում են մեծ թվով F-16 կործանիչներ են կենտրոնացած, որոնք հաճախ են օդ բարձրացվում Սիրիայի հետ սահմանին միջադեպերից հետո, իսկ ավելի վաղ այստեղից են իրականացրել Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը ռմբահարող մարտական ինքնաթիռները։

allTurkey.am

Մեկնաբանություններ