TRT-ի ուղիղ եթերում քննադատել է Էրդողանին և հրաժարական ներկայացրել

Թուրքիայի հանրային հեռուստաընկերության (TRT) արաբական ծառայության հաղորդավարներից մեկն ուղիղ եթերում քննադատել է երկրի վարչապետ Թայիփ Էրդողանին և հայտարարել, որ ազատվում է աշխատանքից։

Հաղորդավար Բեշիր Աբդելֆեթահն ուղիղ եթերում քննադատել է Էրդողանի հայտարարությունները՝ կապված Եգիպտոսի հետ։ Աբդելֆեթահը նշել է, թե Էրդողանը ներողություն է պարտք եգիպտացիներին և ինքը նրա փոխարեն է ներողություն խնդրում։

Քննադատելուց հետո նա հայտարարել է, որ հեռանում է աշխատանքից, քանի որ ամաչում է աշխատել TRT-ում։

allTurkey.am

Մեկնաբանություններ