Իրանը կոչ է անում Թուրքիային միասին պայքարել Արևմուտքի դեմ

Իրանը կոչ է արել Թուրքիայի համատեղ զբաղվել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման աշխատանքներով։ Նման տեղեկություն է տարածել թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Անկարայում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիրեզ Բիղդելիի հայտարարությանը։

«Անկարան ու Թեհրանը պետք է միասին խոչընդոտեն Արևմուտքի ծրագրերը Սիրիայի հետ կապված և թույլ չտան իսլամական աշխարհի մասնատումը»,-նշել է իրանցի դիվանագետը՝ հավելելով, որ մուսուլմանական պետությունները պետք է խուսափեն արևմտյան տերությունների թակարդից։

Նշենք, որ Թուրքիան հավանություն է տալիս Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրությանը։ Պաշտոնական Անկարան Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից աջակցում է Բաշար Ասադի հակառակորդներին։

 allTurkey.am

Մեկնաբանություններ