Էրդողանը պնդում է, որպեսզի Սիրիայի դեմ լայնածավալ գործողություններ սկսվեն

Օգոստոսի 30-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային ձեռնտու չէ ԱՄՆ-ի կողմից առաջարկված Սիրիայի հակամարտությանը «ռազմական սահանափակ միջամտությունը»։

Թուրքիայի վարչապետը պնդում է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել։

Ավելին, Էրդողանի խոսքերով՝ Արևմուտքը պետք է Սիրիա ներխուժի գալիք շաբաթ՝ ռազմական գործողությունները ծավալելով այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի հեռացել

Նշենք, որ Թուրքիան հավանություն է տալիս Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրությանը։ Պաշտոնական Անկարան Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից աջակցում է Բաշար Ասադի հակառակորդներին։

allTurkey.am

Մեկնաբանություններ