Թուրքական ինքնաթիռում` ռումբի մասին գրություն

Թուրքական ավիաուղիների ինքնաթիռում հերթական անգամ ռումբի մասին գրություն է հայտնաբերվել, փոխանցում է CNNTurk-ը:

Համապատասխան երկտողը դրված է եղել Ստամբուլից Շանխայ թռիչք կատարող ինքնաթիռի զուգարանում:

Երկտողը հայտնաբերելուց հետո թռիչքը չեղյալ է հայտարարվել: Բոլոր ուղևորները տարհանվել են: Օդանավում 2 ժամից ավել պայթուցիկ են փնտրել, սակայն որևէ կասկածելի իր չի հայտնաբերվել:

Ուղևորները Շանխայ են մեկնել այլ ինքնաթիռով:

allTurkey.am

Մեկնաբանություններ