«Մարսելի» հայ երկրպագուները դեմ են «Թուրքական ավիաուղիների» հետ պայմանագրին

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ձայն են բարձրացրել Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլային ակումբի և «Թուրքական ավիաուղիների» միջև կնքված հովանավորչական պայմանագրի պատճառով։

Մարսելում բնակվող և տեղի համանուն թիմի երկրպագու հանդիսացող մեծաթիվ հայերին դուր չի եկել, որ իրենց սիրելի ակումբը պայմանագիր է կնքել թուրքական ընկերության հետ և նրա գովազդը հայտնվելու է մարզաշապիկի վրա։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։ Հայտարարությունում նշված է, որ հայ ֆուտբոլասերները բոյկոտելու են «Մարսելի» հանդիպումները և հրաժարվելու են գնել ակումբի մարզաշապիկները, որոնց վրա «Թուրքական ավիաուղիների» տարբերանշանն է։

allTurkey.am

Մեկնաբանություններ