Թուրքիայում հայտնի լրագրողը հայ ինքնությունը թաքցրած մոր մասին գիրք է գրել

Թուրքիայում լույս է տեսել հայտնի լրագրող Ահմեթ Աբաքայի գիրքը, որում նա ներկայացրել է իր հայկական արմատները գաղտնի պահող մոր պատմությունը։

Օրերս լույս տեսած «Հոշանայի վերջին խոսքը» գրքում գրողը նշում է, որ մայրը՝ Հոշանան, 82 տարի իր ընտանիքից գաղտնի է պահել իր ազգությունը։ Իր հոդվածի նախաբանում նա գրում է, որ մայրն իր գաղտնիքը պատմել է միայն իրեն՝ տան ամենափոքր երեխային։

«Ցանկանում եմ թղթին հանձնել մորս պատmությունը, ով 82 տարի թաքցրել է իր ազգությունը»,-գրում է հեղինակը։

Գրքում տեղ են գտել նաև հեղինակի հուշերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին, ում հետ նա երիտասարդ տարիներին ընկերություն է արել։

Նշենք, որ Ահմեթ Աբաքայը Թուրքիայի ժամանակակից գրողների միության նախագահն է։

allTurkey.am

Մեկնաբանություններ