Թուրքիան կարող է տեղում արցունքաբեր գազ արտադրել

Թուրքիայում պատրաստվում են տեղում սկսել արցունքաբեր գազի արտադրությունը, որի պահանջը թուրքական ոստիկանությունում բավական մեծ է։

Թուրքիայի ոստիկանությունն ու Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների  խորհրդի (TÜBİTAK) միջև այժմ բանակցություններ են ընթանում, որի արդյունքներով ընկերությունը կարող է ոստիկանների համար արցունքաբեր գազ արտադրել Թուրքիայի տարածքում։

Թուրքական ոստիկանությանն անհանգստացնում են միջազգային հանրության այն կոչերը, որոնցով նրանք արտասահմանյան ընկերություններից պահանջում են Թուրքիային արցունքաբեր գազ չվաճառել։

Թուրքիայի ոստիկանությունը ցույցերը ցրելու համար մշտապես դիմում է արցունքաբեր գազի օգտագործմանը՝ հաճախ չարաշահելով այն, ինչի համար էլ քննադատությունների է արժանանում։

Հայտնի է, որ Թուրքիան մեծ քանակով արցունքաբեր գազ է գնում ԱՄՆ-ից և Բրազիլիայից։

allTurkey.am

Մեկնաբանություններ