«Գալաթասարայի» նոր գլխավոր մարզիչն է Մանչինին

Հայտնի իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին գլխավորել է Ստամբուլի «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը։

«Ինտերի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչը թուրքական ակումբում տարեկան վաստակելու է 5,5 մլն ԱՄՆ դոլար աշխատավարձ։ 49-ամյա մարզիչը կնքել է 3 տարվա պայմանագիր, տեղեկացնում է Eurosport-ը։

Թեև «Գալաթասարայը» դեռ պաշտոնապես չի հաստատել Մանչինիի նշանակումը, սակայն թուրքական և միջազգային լրատվամիջոցներն այս մասին որպես կայացած փաստ են խոսում։

Ավելի վաղ Թուրքիայի գործող չեմպիոնը հեռացրել էր թիմի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին ր նոր մարզիչ էր փնտրում։

Նշենք, որ չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Գալաթասարայը» մրցելու է «Յուվենտուսի» հետ։

allTurkey.am

Մեկնաբանություններ