PKK-ականները հարձակում են գործել վառելիքի տարրաների վրա. թուրքական մամուլ

Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները կրակի են տվել մասնավոր ընկերությանը պատկանող վառելիքի տարրաները։

Դեպքը եղել է ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգում հոկտեմբերի 2-ի երեկոյան։

Ըստ թուրքական աղբյուրների՝ քրդական կազմակերպության անդամները կրակի են տվել տեղում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մասնավոր ընկերությանը պատկանող վառելիքի տարրաները։ Դրանք վառելու համար PKK-ականները գործի են դրել հեռակառավարվող ռումբեր։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

allTurkey.am

Մեկնաբանություններ