Թուրքիան հրաժարվեց Եվրո-2020-ից` ի օգուտ Օլիմպիական խաղերի

Թուրքիան որոշել է հետ կանգնել Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնության անցկացման մտքից, փոխանցում է goal.com-ը:

Եվրո-2020-ն անցկացվելու է նոր ձևաչափով. այն ընդունելու են եվրոպական 13 տարբեր քաղաքներ: Թուրքիան հավակնում էր ընդունել առաջնության եզրափակիչն ու կիսաեզրափակիչ երկու խաղերը:

Թուրքիայի` այդ խաղերն անցկացնելու գլխավոր հավակնորդ լինելու մասին ակնարկել էր նաև ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Սակայն Թուրքիան հրաժարվել է Եվրո-2020-ն ընդունելու մտքից` նախապատվությունը տալով 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին, որոնք ընդունելու հայտ է ներկայացրել Ստամբուլը:

allTurkey.am

Մեկնաբանություններ