Աթեշյանը Մերկելի ու Էրդողանի հետ հանդիպմանը խոսել է պատրիարքարանի խնդիրներից

Ինչպես արդեն նշել ենք, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում են ունեցել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Ակօսը», հղում կատարելով Պոլսո պատրիարքարանի հաղորդագրությանը, նշում է, որ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Արամ Աթեշյանը շուրջ կես ժամ տևած հանդիպման ժամանակ ներկայացրել է պատրիարքարանի և հայ համայնքի խնդիրները:

Արամ արք. Աթեշյանը նշել է, որ պատրիարքարանի համար լրջագույն խնդիր է իրավաբանական կարգավիճակ չունենալը: Նա նշել է, որ դա հաճախ է խանգարում պատրիարքարանին եկեղեցիների ղեկավոր խորհուրդների հետ աշխատանքի ժամանակ:

Հանդիպումից հետո պատրիարքի փոխանորդը վերադարձել է Ստամբուլ:

allTurkey.am

Մեկնաբանություններ