Թուրքիան հրաժարվեց Իրաքյան Քրդստանի հետ նավթատարի կառուցման մտքից

Թուրքիան հրաժարվել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում խողովակաշար կառուցելու մտքից, փոխանցում է «Ասվաթ Ալ Իրաք» գործակալությունը:

Իրաքի կենտրոնական իշխանությունը դեմ էր այս քայլին, որը նախաձեռնել էին Թուրքիան և Իրաքի քրդական ինքնավարությունը:

Իրաքյան քրդերը ձգտում են անկախության Բաղդադի իշխանությունից, իսկ կենտրոնական իշխանությունն էլ փորձում է պահպանել իր ազդեցությունը նավթով հարուստ այդ տարածքների վրա:

Պաշտոնական Անկարան որոշել է հարաբերությունների սրացման չգնալ և հրաժարվել է Իրաքյան Քրդստանի ու Թուրքիայի միջև նավթատարի կառուցման մտքից: Թուրքական կողմն արդեն այս մասին տեղեկացրել է նաև պաշտոնական Բաղդադին, որն այս նախագիծն «անօրինական» էր որակել:

Նշենք, որ BP-ի գնահատականներով` Իրաքի հյուսիսում, որը հիմնականում բնակեցված է քրդերով, նավթի պաշարները կազմում են 45 մլրդ բարել:

allTurkey.am

Մեկնաբանություններ