Բացվեց Ստամբուլի ասիական ու եվրոպական մասը կապող ստորջրյա թունելը

Թուրքիայում հոկտեմբերի 29-ին, երբ նշվում էր հանրապետության հիմնադրման 90-ամյակը, բացվել է Ստամբուլի ասիական և եվրոպական հատվածներն իրար կապող ստորջրյա երկաթգծային թունելը։

«Մարմարայ» կոչվող նախագծի հանդիսավոր բացմանը մասնակցել են Թուրքիայի առաջին դեմքերը, մեծ թվով լրագրողներ ու պաշտոնյաներ։

Ստորջրյա թունելի երկարությունը կազմում է 13,6 կմ։ Այստեղով գնացքներն անցնելու եմ ամեն երկու րոպեն մեկ։ Սպասվում է, որ գնացքներն օրական  Ստամբուլի մի մասից մյուսը կփոխադրեն մեկ միլիոնից ավել մարդու։ Բացի այդ, այն հնարավորություն է ունենալու նաև բեռներ տեղափոխվել։

Առաջիկա 15 օրերին «Մարմարայից» ուղևորները կարող են օգտվել անվճար։ Մեկ ուղղությամբ մեկ տոմսի արժեքը կազմելու է շուրջ 400 դրամ։

allTurkey.am

Մեկնաբանություններ