Դավութօղլուն մեկնելու է Միացյալ Նահանգներ

Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն պատրաստվում է նոյեմբերի կեսերին Միացյալ Նահանգներ այցելել։

Թուրքիայի արտգործնախարարին Վաշինգթոն է հրավիրել նրա ամերիկացի պաշտոնակից Ջոն Քերին, տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Սպասվում է, որ Դավութօղլուն ԱՄՆ կմեկնի նոյեմբերի 18-ին։ Թուրք նախարարը հանդիպումներ կունենա Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների, այլ պաշտոնատար անձանց հետ։

Քննարկվելու են ինչպես թուրք-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ Սիրիայի, Իրաքի, Իրանի, Աֆղանստանի վերաբերյալ թեմաներ։ Ենթադրվում է, որ քննարկվելու է նաև Թուրքիայի՝ չինական հակաօդային պաշտպանության համակարգերն ընտրելու որոշումը, որին կտրականապես դեմ են ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում։

allTurkey.am

Մեկնաբանություններ