Թուրքիայում ստեղծված նոր կուսակցության ղեկավար կազմում հայեր են, քրդեր, տրանսսեքսուալներ

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP) կուսակցության կողմից ստեղծված «Ազգերի ժողովրդավարական» կուսակցության  (HDP) գործադիր խորհրդում տեղ է գտել նաև տրանսսեքսուալ թեկնածու։ Այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական լրատվամիջոցներում։

Մեհմեթ Օզադիքլին, ով հայտնի է «Էսմերայ» անունով, Կարսից է տեղափոխվել Ստամբուլ, որտեղ զբաղվում է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ և հանդես է գալիս նաև հոդվածներով։

Միևնույն ժամանակ կուսակցության ղեկավար անդամների շարքում են ընգրկվել նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների։ Մասնավորապես, նոր կուսակցության ղեկավարների շարքերում են պոլսահայ գրող Մկրտիչ Մարկոսյանն ու Եշլիքյոյի մասնավոր հայկական դպրոցի հիմնադիր Կարապետ Պալյանը։

Նշենք, որ վերջերս ստեղծված նոր քաղաքական ուժի անդամների մեծամասնությունը Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են,  հիմնականում՝ քրդեր։

allTurkey.am

Մեկնաբանություններ