Թուրքիայի երկրորդ ԱԷԿ-ը Ճապոնիան է կառուցելու

Թուրքիան և Ճապոնիան հոկտեմբերի 29-ին կնքել են թուրքական երկրորդ ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքական երկրորդ ԱԷԿ-ը կառուցվելու է սևծովյան Սինոպ շրջանում ճապոնացիների կողմից։

Համապատասխան պայմանագիրն Անկարայում կնքել են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ու Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն։

Նշենք, որ Թուրքիայի առաջին ԱԷԿ-ը, որը միջերկրածովյան Աքքույու բնակավայրի մոտակայքում է, ներկայում կառուցում է Ռուսաստանի Դաշնությունը։

allTurkey.am

Մեկնաբանություններ