Վանում՝ կրկին երկրաշարժ

Ներկայիս Թուրքիայի Վան նահանգում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է CNNTurk-ը, ցնցումների ուժգնությունը կազմել է 4,1 բալ։ Երկրաշարժը գրանցվել է կեսգիշերին։ Երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել։

Նշենք, որ Արևմտյան Հայաստանի զգալի հատվածը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և վերջին շրջանում այստեղ ցնցումները բավական հաճախ են։

2011 թվականի հոկտեմբերին (Ռիխտերի սաղնդակով՝ 7,2 բալ) և նոյեմբերին (Ռիխտերի սաղնդակով՝ 5,6 բալ) գրանցված երկրաշարժերի հետևանքով Վանում 650-ից ավել մարդ էր զոհվել, մեծ թվով շինություններ էին ավերվել։

allTurkey.am

Մեկնաբանություններ