Անկարան ջրազրկվել է, շարքից դուրս է եկել նաև մետրոպոլիտենը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարան օրերս ունեցել է մատակարարվող ջրի խնդիր, ինչպես նաև չի աշխատել մետրոպոլիտենը, տեղեկացնում է CNNTurk-ը։

Անկարայի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ քաղաքի ջրի մատակարարումը դադարեցվել է դեպի Քոնիա տանող ավտոճանապարհի վերանորոգման ժամանակ ի հայտ եկած խնդիրների պատճառով։

Միևնույն ժամանակ քաղաքում կաթվածահար է եղել մետրոպոլիտենիաշխատանքը, երբ վերանորոգման աշխատանքների ժամանակ բախվել են գնացքն ու շինարակական մեքենան։ Գնացքը դուրս է եկել գծերից, և շուրջ մեկ օրը մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

allTurkey.am

Մեկնաբանություններ