14 տարի անց Թուրքիայի խորհրդարան գլխաշորով պատգամավորներ են մուտք գործել

Թուրքիայի ազգային մեծ ժողովում 14 տարի ընդմիջումից հետո գլխաշորով կին պատգամավորներ են մուտք գործել։ Թուրքական օրենսդիր կառույց գլխաշորով մուտք գործած չորս կին պատգամավորներն իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներ են։

Այս քայլը դժգոհության պատճառ է դարձել ընդդիմադիր պատգամավորների շրջանում, ովքեր իշխող կուսակցությանը մեղադրել են պետության աշխարհիկ հիմքերը խալխլելու համար։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Թայիփ Էրդողանի կառավարությունն անցած ամիս թույլատրել էր կանանց գլխաշորով մուտք գործել պետական մի շարք կառույցներ, որտեղ դա արգելված էր դեռևս Աթաթուրքի տարիներից, թեև փորձեր եղել են՝ փոխելու այդ կանոնները։

 

allTurkey.am

Մեկնաբանություններ