Էրդողանի դեմ բողոքի ակցիաներ` Ֆինլանդիայում (տեսանյութ)

Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիա է անցկացվել, փոխանցում է CNNTurk-ը։

Էրդողանը մասնակցել է թուրք-ֆիննական գործարար ժողովին, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը սկսել է բղավել «one minute» («Մեկ րոպե»), երբ Թուրքիայի վարչապետը ելույթ է ունեցել։

Ակցիա իրականացնող կինը գոչել է «Ամենուր Գեզի է, ամենուր ընդվզում է», ինչպես ամռանն անում էին Թուրքիայում ընթացած զանգվածային հակակառավարական ելույթների մասնակիցները։

Անվտանգության աշխատակիցներն անմիջապես կնոջը դուրս են բերել սրահից, իսկ ժողովը շարունակվել է։

Սակայն Էրդողանին սրահից դուրս ևս մեկ խումբ է սպասվել, որոնք սկսել են նրա դեմ կոչեր հնչեցնել, ինչպես նաև հիշել Գեզիի զբոսայգուց սկիզբ առած զանգվածային ընդվզման կոչեր։

allTurkey.am

Մեկնաբանություններ