Թուրքիան Վրաստանի հետ սահմանին նոր անցակետ է կառուցում

Թուրքիայի և Վրաստանի սահմանին թուրքական կողմը սահմանային հսկիչ անցագրային կետ է կառուցում, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։

Նոր անցակետը կառուցվում է Ջավախքի և Թուրքիայի սահմանին ու կրելու է «Չիլդիր-Աքթաշ» անվանումը։ Սպասվում է, որ այն շահագործման կհանձնվի 2014 թվականին։ Այդ ժամանակ էլ կգործարկվի նաև վրացական կողմի «Կարցախ» անցակետը։

 allTurkey.am

Մեկնաբանություններ