PKK-ականը դատապարտվել է 185 տարի ազատազրկման

Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամին ռեկորդային ազատազրկման են դատապարտել։

Այս տարվա օգոստոսին Բայազետում ձերբակալված Հաքան Թունչը, ով մեղադրվում էր զինվորական հենակետերի, ոստիկանատների, գազատարի վրա հարձակումների համար, դատապարտվել է 184 տարի,  5 ամիս ազատազրկման։

CNNTurk-ի փոխանցմամբ՝ սա ռեկորդային պատիժ է Թուրքիայում ահաբեկչական համարվող քրդական կազմակերպության անդամների համար։ Հաքանի հետ երկարաժամկետ ազատազրկումների են դատապարտվել նաև այլ PKK-ականներ, որոնք ձերբակալվել էին նրա հետ։

allTurkey.am

Մեկնաբանություններ