Թուրքիայի Իզմիր քաղաքում ջրհեղեղ է

Թուրքիայի խոշորագույն քաղաքներից Իզմիրում (Զմյուռնիա) ուժեղ տեղումների պատճառով ջրհեղեղ է առաջացել, փոխանցում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Քաղաքի մի քանի թաղամասեր մնացել են ջրի տակ, ավտոճանապարհները հնարավոր չի օգտագործել։ Ջրի տակ են մնացել նաև մեծ թվով ավտոմեքենաներ, ինչպես նաև շինությունների առաջին հարկերն ու նկուղները։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Քաղաքում աշխատում են փրկարարները, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են ջրից ազատել բանուկ ճանապարհները։

allTurkey.am

Մեկնաբանություններ