Թուրքիայի եվրոպական հատվածում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի տարածքում երկրաշարժերը շարունակվում են։ Այս անգամ ցնցումներ են եղել երկրի եվրոպական հատվածում։ Թեքիրդաղ նահանգում գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.7 բալ։

Ցնցումները գրանցվել են նոյեմբերի 27-ին տեղի ժամանակով 06։13-ին (երևանյան ժամանակով՝ 08։13-ին)։

Թեև վաղ ժամին, բնակիչները զգացել են ցնցումները, իսկ նրանց մի մասը լքել է տները և մի քանի ժամ անցկացրել փողոցում։ Տուժածներ և ավերածություններ չկան։

allTurkey.am

Մեկնաբանություններ