Թուրքիայում դռան փականը դրսից են ամրացրել

Ներկայիս Թուրքիայի Ուրֆա քաղաքի Շիրինքույու թաղամասում դռներից մեկի փականը փողոցի կողմից է։ Այսպիսով, որպեսզի դուռը բացեն կամ փակեն, պետք է, որպեսզի դրսից օգնություն լինի։

Դարպասը պատրաստողը սխալ է հասկացել տանտերերի պահանջը, և փականը հակառակ կողմում է ամրացրել։ Եվ երբ սխալը նկատել են, դարպաս պատրաստողը հավելյալ գումար է ցանկացել, իսկ տանտերերն այդքան միջոցներ չեն ունեցել՝ կապված սոցիալական ծանր վիճակի հետ։

Եվ ներկայում ոչ թե նրանք են փակված դուռը բացում, այլ փողոցող անցնող պատահական մարդիկ, որոնք արձագանքում են դռան մյուս կողմում մնացած ընտանիքի անդամների խնդրանքներին։

allTurkey.am

Մեկնաբանություններ