Թուրքիայում ալևիների ջեմևին կառուցվել է հայկական գերեզմանատան և մզկիթի մոտակայքում

Ներկայիս Թուրքիայի Կեսարիա (Կայսերի) քաղաքում ալևի դավանանքի հետևորդների ջեմևին (աղոթատեղին) կառուցվել է մզկիթի և հայկական գերեզմանատան հարևանությամբ։

«Հաջի Բեշթաշի Վելի» մշակութային հիմնադրամը Կեսարիայում կառուցում է Թուրքիայի խոշորագույն ջեմևին։ Սպասվում է, որ շինարարությունն առաջիկայում կավարտվի, և հոգևոր կառույցը կսկսի գործել։

Հիմնադրամում նշել են, որ սա կրոնական հանդուրժողականության նշան է, քանի որ ջեմևին կառուցվել է սուննիների մզկիթի և հայկական քրիստոնեական գերեզմանատան հարևանությամբ։

allTurkey.am

Մեկնաբանություններ