Իրանի նախագահը Թուրքիա կայցելի

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թուրքիա է այցելելու։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» պետական գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հարևան Թուրքիա է այցելել այս տարվա դեկտեմբերի 17-ին։

Ավելի ուշ պատասխան այցով Իրան է մեկնելու Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը։ Սպասվում է, որ Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ անդրադարձ է կատարվելու Սիրիայի իրավիճակին, Իրանի միջուկային ծրագրերին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին։

Հավելենք, որ Ռուհանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջին անգամ է Թուրքիա այցելելու։

allTurkey.am

Մեկնաբանություններ