Սիրիայում զինյալների շարքերում Թուրքիայի 500 քաղաքացի կա

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով Սիրիայի տարածքում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պատերազմող խմբավորումների կազմում Թուրքիայի 500 քաղաքացի կա, փոխանցում է AFP գործակալությունը։

Նրանց մի մասը, ըստ Թուրքիայի ՆԳՆ-ի, Սիրիայում պատերազմող ծայրահեղական իսլամիստներին է միացել Պակիստանում և Աֆղանստանում տեղկայված հատուկ ճամբարներում ուսուցում անցնելուց հետո։

Թուրքիայի հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Սիրիայում հակամարտության սկզբից այդ երկրում պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ Թուրքիայի առնվազն 75 քաղաքացի է սպանվել։

Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի սկզբից Թուրքիային մշտապես մեղադրել են իսլամիստներին  աջակցելու, այդ թվում նաև՝ զենք և փոխադրման համար տարածք տրամադրելու համար։

allTurkey.am

Մեկնաբանություններ