Թուրքական ինքնաթիռը Միլան թռչելիս կայծակնահարվել է

Թուրքական ավիաընկերության ինքնաթիռին նոյեմբերի 27-ին կայծակ է հարվածել, երբ այն Ստամբուլից Միլան թռիչք էր կատարում։

Կայծակը հարվածել է «Թուրքական ավիաուղիների» Airbus 319 օդանավին, երբ այն նոր էր թռիչք կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից։

Ինքնաթիռը ստիպված է եղել հետ վերադառնալ օդանավակայան։ Այն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել, ինչից հետո ուղևորները տարհանվել են, իսկ ինքնաթիռն ուղղարկվել է տեխզննման։

Ուղևորների շրջանում տուժածներ չեն եղել։ Վերջիններս Միլան են մեկնել այլ ինքնաթիռով։

allTurkey.am

Մեկնաբանություններ