Ալփարսլան Թյուրքեշի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը՝ թուրքական իշխող և ազգայնական կուսակցությունների վեճի թեմա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորների՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ հայտարարությանն արձագանքել է ԱՇԿ-ի փոխնախագահ Թուղրուլ Թյուրքեշը։

«Թյուրքեշը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեց որպես թուրքական աշխարհի առաջնորդ։ Նա փորձում էր դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջևւ թշնամությունը։ Այդ ժամանակ Հայաստանի ղեկավարի հետ հանդիպեցինք երրորդ երկրում՝ Ֆրանսիայում։ Մինչդեռ ներկայիս վարչապետ Էրդողանը Բարզանիին (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարը-խմբ.) ընդունում է իր երկրի տարածքում՝ Դիարբեքիրում, այն էլ որպես երկրի ղեկավարի։ Նա հաշվի չառավ, որ Բարզանին աչք ունի մեր այդ տարածքների վրա։

Մենք չէին կարողանա քննադատել այսօրվա իշխանություններին, եթե, ասենք, Տեր-Պետրոսյանին դիմավորեինք Արարատ լեռան ստորոտին։ Միևնույն ժամանակ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը չէինք հրավիրել թուրք ազգի թշնակի Շառլ Ազնավուրին, ինչպես Էրդողանը կանչել էր Շիվան Փերվերին (հայտնի քուրդ երաժիշտ-խմբ.), ով Թուրքիային մշտապես հայհոյում է։

Դեռ 1993-ից աշխատում էինք 2015 թվականի համար (այդ ժամանակ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը-խմբ), և ոչ ներկայիս իշխանությունների պես մտածում հաջորդ տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։ Հորդորում ենք «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին Թյուրքեշին հիշելուց առաջ մտածել 2, չէ, 20, ավելի է լավ է՝ 200 անգամ,-նշել է Թյուրքեշը։

allTurkey.am

Մեկնաբանություններ