Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների հաջորդ հանդիպումը՝ Բաքվում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը կայանալու է հաջորդ տարի Բաքվում։

Նախնական համաձայնությամբ՝ երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպելու են 2014 թվականի հունվարին։

Սա կլինի այս ձևաչափով երրորդ հանդիպումը կողմերի միջև։ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների նմանատիպ առաջին հանդիպումը կայացել էր Տրապիզոնում, երկրորդ հանդիպումը՝ Բաթումում։

allTurkey.am

Մեկնաբանություններ