Գեզի զբոսայգու գործով մի քանի հարյուր մարդ է անցնում

Գեզի. գլխավոր բարիկադի մոտ

Ստամբուլի դատախազությունը պատրաստել է Գեզի զբոսայգու ցույցերի մասնակիցների դեմ մեղադրականը։

Գեզի զբոսայգու ցույցերի գործով անցնում է 563 մարդ։ Նրանցից 255-ը, ըստ թուրքական օրենքների, անցնում է որպես մեղադրյալ, մնացածը՝ կասկածյալ։

Ընդ որում, մեղադրյալներից 7-ն արտասահմանցիներ են։ Ցույցերի ավելի ակտիվ մասնակիցների դեմ մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու, ցույցերի վերաբերյալ օրենքը չկատարելու, պետական և մասնավոր գույքին վնաս հասցնելու և այլնի համար։

Հիշեցնենք, որ ամռան սկզբին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում շինարարության դեմ ակցիայից Թուրքիայի ողջ տարածքում սկիզբ առան հզոր հակակառավարական ելույթներ, որոնք հետագայում սկսեցին թուլանալ։ Ցույցերի ժամանակ բախումների հետևանքով մահացավ 4 ցուցարար և 1 ոստիկան։

allTurkey.am

Մեկնաբանություններ