1915-ի տեղահանությունն անմարդկային էր և սխալ. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդին մասնակցելու համար Երևան այցելելուց հետո ուշագրավ հայտարարություններ է արել թուրք լրագրողների հետ զրույցում՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «անմարդկային տեղահանություն»։

Թուրքական հեղինակավոր «Հյուրիյեթ» պարբերականի թղթակիցը, ով ներկա է եղել Դավութօղլուի զրույցին, փոխանցել է նրա արտահայտած մտքերը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Դավութօղլուն այն կոչել է «1915 թվականի դեպքեր» և դրանք «սխալ ու անմարդկային» որակել։

«Ասում ենք «արդար հիշողություն», որը նշանակում է, որ մենք պետք է տիրապետենք փաստերին։ Այդ պահին էլ կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները, ասենք, նման չեն գերմանացիների և հերաների հարաբերություններին։ Ամեն փողոցում մենք մի ընդհանուր հետք ունենք։ Տեղահանության ժամանակ կատարվածը ամբողջովին սխալ մի քայլ եմ համարում։ «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության կատարածը ես սխալ ու անմարդկային եմ համարում»,-նշել է Դավութօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններիննշելով, թե իրենց հիմնական նպատակը լոկ սահմանը բացելը չէ, այլ Կովկասում խաղաղության ու կայության հաստատման համար պայմանների ստեղծումը։ Նա հավելել ,թե այս ամենի համար երեք «ոտք» է պահանջվում ունի։

Առաջին «ոտքը» Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն են։ «Մենք Բաշար Ասադի հետ բարեկամ էինք, սակայն այժմ չեմ կարող Դամասկոս այցելել, ինչպես այցելեցի Երևան։ Այսօր նույնիսկ բարևելն է բարդ,-նման օրինակ է բերել Դավութօղլուն։

Երկրորդ «ոտքը» Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն են, որը, ըստ թուրք նախարարի, կարելի է անգամ «տարածաշրջանում էթնիկ խաղաղության հաստատում կոչել»։ «Անգամ Վրաստանի ու Աբխազիայի հարաբերություններն այստեղ կապ ունեն»,-շեշտել է թուրք նախարարը Դավութօղլուն։

Եվ երրորդ «ոտքը», ըստ Դավութօղլուի, անմիջապես հայ և թուրք ժողովուրդների միջև հարաբերություններն են, այսինքն՝ Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում, որտեղ էլ որ լինի հայերի ու թուրքերի միջև առկա խնդիրների լուծումը։

«Երեք ոտքերից մեկը եթե վնասվի, խնդիրներ կառաջանան։ Օրինակ, եթե սահմանը բացեցինք, վաղը եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվի, ստիպված ենք լինելու կրկին փակել այն»,-հավելել է Դավութօղլուն։

Հավելենք, որ 2015 թվականին ընդառաջ, երբ լրանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիան ակտիվացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման։ Այս կերպ Անկարան փորձելու է ցույց տալ միջազգային հանրությանը, թե քայլեր է ձեռնարկում հայերի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, իսկ Ցեղասպանության ճանաչումը կարող է միայն այդ գործընթացին խանգարել։ Այսպիսով, թուրքական կողմը փորձելու է մեղմել 2015 թվականի ազդեցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացման վրա։

allTurkey.am

Մեկնաբանություններ