Առաջին գլխաշորով կին պատգամավորը ելույթ ունեցավ թուրքական խորհրդարանում

Թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Ջանան Ջանդեմիր Չելիքն առաջին կին պատգամավորն է, ով Թուրքիայի ազգային մեծ ժողովի նիստի ժամանակ ելույթ է ունեցել գլխաշորով՝ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո։

Չելիքը ելույթ է ունեցել պետական բյուջեի քննարկումների ժամանակ, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Ավելի վաղ իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ թույլատրվել էր նաև կին պատգամավորներին գլխաշորով մուտք գործել Թուրքիայի ազգային մեծ ժողով, ինչը երկար տասնամյակներ արգելված էր։

allTurkey.am

Մեկնաբանություններ